Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Քվանտային կետերը նանոմետրական չափի կիսահաղորդչային մասնիկներ են, որոնք ունեն յուրօրինակ օպտիկական, էլեկտրական, կատալիտիկ և էլեկտրաքիմիական հատկություններ և լայնորեն կիրառվում են այնպիսի նորագույն սարքավորումներում, ինչպիսիք են լուսադիոդը, լուսահաղորդիչը, լուսադետեկտորը, մեկ էլեկտրոնային տրանզիստորը և այլն։ Մասնավորապես, արևային տարրերի արդյունավետության կտրուկ բարձրացման եղանակներից է դրանցում քվանտային կետերի համակարգերի ներդրումը՝ այսպես կոչված քվանտային կետերով արևային տարրերի ստեղծումը։ Այս նախագծի նպատակն է տեսականորեն ուսումնասիրել ներքին և արտաքին գործոնների (ներքին առաձգական լարումներ, փոխադարձ դիֆուզիա, ջերմաստիճան, հիդրոստատիկ ճնշում, արտաքին էլեկտրամագնիսական դաշտ) ազդեցությունը և դրանց միջոցով քվանտային կետերի համախմբերի և վերջիններիս հենքով արևային բջիջների ֆոտոէլեկտրական բնութագրերի կառավարման հնարավորությունները։