Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից ռադիոկենսաբանության արդի խնդիրներից է հանդիսանում կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության արդյունավետաության մեծացմանն ուղղված հետազոտությունները: Դա առավել ակտուալ է ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է հանդիսանում ուռուցքային բջիջների ոչնչացումը: Միաժամանակ կարևոր խնդիրներից է մնում ԴՆԹ-ի վրա ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի ամբողջականության խախտումը: Սակայն ԴՆԹ-ի վնասվածքներ կարող են առաջանալ ինչպես ուռուցքային բջիջներում, այնպես էլ նրանց հարևանությամբ գտնվող առողջ բջիջներում, ինչը կարող է հանգեցնել մարդու բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը (կողմնային ազդեցություն): Ճառագայթային թերապիայի համատեղումը ուռուցքների բուժման այլ մեթոդների հետ էականորեն փոխել է ուռուցքների բուժման պատկերը՝ մեծացնելով բուժման էֆեկտիվությունը և փոքրացնելով կողմնային ազդեցությունները։ Այս նախագծում նախատեսվում է ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ քիմիա- և ֆոտո- թերապիաներում օգտագործվող պրեպարատների՝ ցիսպլատինի և պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասվածքների վրա։ Հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ուսումնասիրված միացությունների օպտիմալ կոնցենտրացիաները` կախված դոզաներից և որոշել ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը ԴՆԹ–ի վրա: