Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող ծրագիրը վերաբերում է պոլիֆենոլ (ՊՖ) – ցուլի շիճուկային ալբումին (ՑՇԱ) և ՊՖ – ՑՇԱ - դիալկիլսուլֆօքսիդ (ԴԱՍՕ) համակարգերի հակաօքսիդիչ և ճառագայթապաշտպանիչ հատկությունների ուսումնասիրությանը: Ծրագրի նպատակն է պարզել նշված համակարգերում հնարավոր սիներգիզմի / գումարային սիներգիզմի / անտագոնիզմի էֆեկտները, տալ քանակական գնահատականներ և նախագծել այս համակարգերի օգտագործման հնարավորությունները որպես սննդային հակաօքսիդիչ և ճառագայթապաշտպանիչ բաղադրամաս արևապաշտպան միջոցներում /դեղամիջոցներում։ ՈՒսումնասիրությունների համար օգտագործվելու են, հիմնականում, էլեկտրոնային կլանման, ֆլուորեսցենտային առաքման և ԻԿ սպեկտրաչափական եղանակները, որոնք հնարավորություն կտան պարզել համակարգերի թերմոդինամիկական, կինետիկական վարքը, ինչպես նաև առանձին մոլեկուլների և առաջացող կոմպլեքսների կառուցվածքը և դրանց փոփոխությունները։