Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայացվող ծրագրի շրջանակում առաջին անգամ օսմանյան, հայկական և ռուսական բազմաթիվ սկզբնաղբյուրների, ցեղասպանությունից վերապրածների անտիպ հուշերի հիման վրա համակողմանի գիտական քննության կենթարկվեն XIX դ. վերջին և XX դ. սկզբին համիդյան ջարդերի և ցեղասպանության հետևանքով Տրապիզոնի նահանգից դեպի Աբխազիա ու ՌԴ-ի ներկայիս Կրասնոդարի երկրամաս գաղթած համշենահայերի պատմությունը։ Չնայած դժվարություններին՝ նրանք նոր վայրերում հիմնեցին բազմաթիվ գյուղեր՝ հավատարիմ մնալով իրենց ազգային նկարագրին և մշակույթին։ Բայց վերջին տասնամյակներում արագընթաց ուծացման հետևանքով մոռացության են մատնվում նրանց պատմությունը, լեզուն և սովորույթները: Ուսումնասիրությունն ամբողջացնելու համար նախատեսում է դաշտային աշխատանքների միջոցով գրանցել և քննել համշենահայերի ներկայիս ժողովրդագրությունը, տարածման ավազանը, լեզվական վիճակը, բանահյուսությունն ու սովորույթները։ Վեր կհանվեն նրանց ուծացման վտանգներն ու դրանցից խուսափելու հնարավոր ելքերը։ Քննության կենթարկվեն քրիստոնյա համշենահայերի և Թուրքիայում ապրող իսլամացված համշենցիների լեզվական, բանահյուսական ու մշակութային ընդհանրությունները։ Այս թեմայի ուսումնասիրությունն ունի ինչպես պատմագիտական, այնպես էլ հասարակական-քաղաքական կարևոր նշանակություն։