Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
ՀՀ-ում կրթական ծրագրերով ամրագրված մասնագիտությունների համար առկա են մասնագիտական կոմպետենցիաներ, որոնք վերաձևավորման անհրաժեշտություն ունեն: Ներկայում արդիական են համավարակը, հետպատերազմյան հետևանքները և առցանց կրթությունը, ուստի ներկայացված նախագիծն ուղղված է մասնագիտական կոմպետենցիաների նոր պահանջներին՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հագեցվածությանը, հուզական հասունությանը, ընդհանրացված կարողություններին, որոնք կմեղմացնեն ճգնաժամային դժվարությունները: Ծրագրի ընթացքում առաջարկվելու է մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների եռամակարդակ մոդել, որը կապահովի մասնագետի կայացման ուղին: Մոդելի վերին մակարդակը կընդգրկի գիտահետազոտական, կազմակերպչական, տեխնոլոգիական կարողություններ, միջինը՝ մասնագետի ակտիվությունը, մոտիվացիան, իսկ ստորինը՝ մասնագետի անձի հուզական, վարքային և կամային որակները: Կոմպետենցիաների վերաձևավորման արդյունքում մասնագիտությունների համար մշակված եռամակարդակ մոդելը հիմնված կլինի տեսական ուսումնասիրությունների, հետազոտական, փորձագիտական տվյալների, երիտասարդ և փորձառու մասնագետների պատկերացումների, համեմատական վերլուծությունների վրա: Նախագիծն իրականացման ընթացքում նախատեսվում է հետազոտության կազմակերպում՝ հարցումներ, թեստավորում, փորձագիտական գնահատում, ֆոկուս-խմբեր, կհրապարակվեն կիրառական նյութեր և ձեռնարկ, կանցկացվեն թրեյնինգներ: