Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նանոմասնիկների (ՆՄ) «կանաչ սինթեզը» խոստումնալից է քիմիական սինթեզի համեմատ իր տնտեսապես շահավետության և էկոլոգիապես անվտանգության շնորհիվ: Ներկայումս միկրոջրիմուռները կիրառվում են կենսատեխնոլոգիայում որպես արժեքավոր մետաբոլիտների կայուն աղբյուր, և դրանց կենսազանգվածը կարող է ծառայել որպես հարմար հարթակ ՆՄ-ի կենսասինթեզի համար: Սույն նախագծի նպատակն է որոշ միկրոջրիմուռների (Parachlorella kessleri և Spirulina platensis) կենսազանգվածի ելքի խթանումը, միկրոջրիմուռների կենսազանգվածից արծաթի նանոմասնիկների (AgՆՄ) ստացումը և դրանց հակամանրէային ակտիվության որոշումը: Ուսումնասիրվելու է տարբեր ֆիզիկաքիմիական գործոնների (ածխածնի աղբյուրներ, լուսավորության ռեժիմներ, միլիմետրային ալիքներ և այլն) ազդեցությունը միկրոջրիմուռների կենսազանգվածի ելքի վրա: Ստացված տվյալները կենսազանգվածի բարձր ելքով կենսատեխնոլոգիապես արժեքավոր միկրոջրիմուռների աճեցման նոր մոտեցումների հիմք կհանդիսանան: Նախագծի ընթացքում իրականացվելու են միկրոջրիմուռներից AgՆՄ-ի կենսասինթեզ, ստացված ՆՄ-ի ֆիզիկաքիմիական վերլուծություն, և հետազոտվելու է այդ ՆՄ-ի ազդեցությունը գրամդրական և գրամբացասական բակտերիաների վրա: Ստացված արդյունքները կարևոր են միկրոջրիմուռների կենսատեխնոլոգիայի զարգացման համար, ինչպես նաև միկրոջրիմուռներով միջնորդավորված ՆՄ-ի սինթեզը կարող է դառնալ Հայաստանում նանոտեխնոլոգիայի նոր ուղղություն: