Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Բազմաթիվ էքստրեմոֆիլ մանրէներ էքստրեմալ կենսապայմաններին դիմակայելու համար արտադրում են արտաբջջային էկզոպոլիսախարիդներ (ԷՊՍ): Էքստրեմոֆիլ պրոկարիոտների արտադրած ԷՊՍ-ները դրսևորում են կառուցվածքային բազմազանություն և շնորհիվ իրենց ֆիզիկական, ռեոլոգիական և այլ հատկանիշների լայն կիրառություն են գտել արտադրության տարբեր ճյուղերում: ԷՊՍ-ները լայն կիրառություն են գտել դեղագործության, սննդի արտադրության, ներկանյութերի ստացման, ինչպես նաև թունազերծման և կենսավերականգման գործընթացներում: Առաջարկվող նախագծի նպատակն է Հայաստանի երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից մեկուսացված ԷՊՍ արտադրիչ թերմոֆիլ և հալոֆիլ բակտերիաների և արքեաների ընտրությունը և անջատված ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Նախատեսվում է նաև սեքվենավորել ԷՊՍ-ակտիվ արտադրիչ մանրէների ամբողջական գենոմները՝ ԷՊՍ-ի սինթեզը կոդավորող գեների վերծանման համար: Նախագծի հաջող իրականացման արդյունքում կստացվեն ԷՊՍ-ների նոր, դեռևս չնկարագրված և կենսատեխնոլոգիապես հեռանկարային արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ: