Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծը ուղղված է պոլիմերի կառուցվածքում տարբեր հարաբերակցությամբ տեղակալված և ոչ տեղակալված խինոնոդիիմիանային և ֆենիլենդիամինային խմբեր պարունակող լուծելի, բարձր ջերմային կայունությամբ օժտված զուգորդված պոլիմերների սինթեզին և ուսումնասիրությանը որպես նյութեր, որոնք կարող են ընդլայնել պոլիանիլինի (ՊԱՆի) կիրառական բնագավառները ավելի լավ մշակելիության շնորհիվ։ Նպատակային պոլիմերների սինթեզն իրականացնելու առաջարկվող եղանակներն են․ արոմատիկ դիամինների և տեղակալված անիլինների օքսիդացմամբ (համա)պոլիմերումը օրգանական միջավայրում; լրիվ օքսիդացված, միայն խինոնոդիիմինային միավորներ պարունակող, պոլիմերների վերականգումը փոքր նուկլեոֆիլությամբ օժտված վերականգնիչներով (էթիլհիդրօքսիլամինը, մորֆոլինը և վիտամին C-ն,); տեղակալված և ոչ տեղակալված արոմատիկ դիամինների ջերմային պոլիմերումը։ Առաջարկված եղանակների դեպքում խինոնոդիիմիանային և ֆենիլենդիամինային խմբեր տարբեր հարաբերակցությունը ապահովվում է ընտրված համամոնոմերների, ելային պոլիմեր / վերականգնիչ մոլային հարաբերությունների և տաքացման ժամանակամիջոցի, ինչպես նաև ջերմաստիճանի փոփոխությամբ: