Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող նախագծում կմշակվեն և կիրականացվեն մեծ հզորությամբ ՏՀց ալիքի գեներացման նոր սխեմաներ (ինչպես բազմապարբերանի, այնպես էլ մեկ պաարբերանի իմպուլսային ՏՀց ճառագայթման ռեժիմներում): Առաջարկվում է օգտագործել լիթիումի նիոբատի երկչափ պարբերական բևեռացված կառուցվածք (2D ՊԲԼՆ)՝ լազերի և ՏՀց ալիքի փոխադարձ օրթոգոնալ տարածման դեպքում փուլահամաձայնեցման պայմանը բավարարելու համար: Կմշակվի մեծ լայնական չափերով կառուցվածքների իրականացման նոր մեթոդ: Արհեստական 2D ՊԲԼՆ կառուցվածքներ կարող են ձևավորվել, եթե x ուղղությամբ d33 = d33 (x) ոչ գծային գործակցի նշանի պարրբերաբար փոխությամբ 1D ՊԲԼՆ-ի դիմաց տեղադրվի y-ուղղությամբ պարբերաբար կրկնվող ճեղքերով 1D բինար փուլային դիմակ: Տեսականորեն և փորձնականորեն կուսումնասիրվի արհեստական 2D ՊԲԼՆ կառուցվածքներում ՏՀց ճառագայթման գեներացումը: Ըստ նախնական գնահատումների 4մմ x 4մմ ապերտուրայով 2D կառուցվածքներում մեկ պարբերանի ՏՀց իմպուլսների պիկային հզորությունը կարող է հասնել 30-50 ՄՎտ-ի, իսկ բազմապարբերանի իմպուլսների էներգիան՝ 0,7-1,5 մՋ-ի: Մշակված ՏՀց աղբյուրի ուժեղ էլեկտրական դաշտը կօգտագործվի նոր նյութերի պարամետրերի ղեկավարման համար: