Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
ՀՀ ժողովրդագրական իրավիճակը 2020 թ. զգալիորեն ազդվել է Արցախյան II պատերազմի և COVID-19 (կորոնավիրուսային) համավարակի հետևանքներից, որ նախևառաջ արտահայտվում է մահացության բարձր ցուցանիշներով: Սույն նախագծի նպատակն է համալիր ուսումնասիրությամբ քննել պատերազմի և համավարակի հետևանքների ազդեցությունը ՀՀ-ում ժողովրդագրական անցման արդի փուլի համատեքստում: Քանի որ պատերազմը և համավարակը տարբեր երևույթներ են, հետևաբար հետազոտական նախագծի նպատակին հասնելու համար առաջնային խնդիրն է ուսումնասիրել և քննել նրանցից յուրաքանչյուրի ժողովրդագրական ազդեցությունը առանձին-առանձին (օրինակ՝ տարիքային խմբերի բաշխման առանձնահատկությունները՝ սեռատարիքային կազմը, որոնցով չափվում է վերարտադրողական ազդեցությունը ծնելիության գործակցի վրա), այնուհետև՝ ընդհանուր ազդեցությունը բնակչության վերարտադրության և ժողովրդագրական այլ բաղադրիչների վրա: Քանի որ մի կողմից դեռևս վերջնական չեն պատերազմական գործողությունների ժամանակ զոհերի և վիրավորների թվաքանակի մասին տվյալները, մյուս կողմից էլ՝ COVID-19-ի համավարակն ավարտված չէ, հետևաբար հետազոտական նախագիծը պետք է շարունակվի որոշակի ժամանակահատված, որպեսզի վերը նշված նպատակի ներքո դրված գնահատման խնդիրը հնարավոր լինի ամբողջացնել: