Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Այսօր հայաստանյան իրականությունը կրում է իր վրա ինչպես համավարագի, այնպես էլ ետպատերազմյան ազդեցությունները: Արհավիրքային իրավիճակներում սրվում են համակարգում առկա ամենաթույլ օղակները: Մեր հասարակությունում հատուկ նրբերանգ ստացավ կոմունիկացիոն վակուումը: Մասնավորավերապես ցայտուն դարձան առաջնորդության և հետևորդության տիրույթում արկա խնդիրները: Սույն հետազոտության նպատակն է բացահայտել կրթության և գիտության բնագավառում առաջնորդության և հետևորդության տիրույթում առկա խնդրահարույց ձևաչափերը, ուսւոմնասիրել միջազգային փորձը և առաջարկել համապատասխանող մեր սոցիո-մշակութային համատեքստին առաջնորդության և հետևորդության նոր մոդելներ: Ուշադրություն կդարձվի ղեկավար պաշտոններում սեռա-տարիքային ներկայացուցչությանը, դրա վրա ազդող գործոններին: Կմշակվեն կրթության և գիտության ոլորտներում կիրաառելի սոցիալական քաղաքականություն տարրեր, որոնք կմատուցվեն արաջարկների ձևով: Հետազոտությունը միտված է առաջնորդության և հետևորդության ըմբռնման հատուկ ձևի հաստատմանը հանգեցնող մշակութային և վարքային նմուշների ուսումնասիրությանը: Դաշտային աշխատանքների շրջանակներում հետազոտական խնդիրները լուծելու համար կիրառվելու են երկրորդային վերլուծության, խորին հարցազրույցների և խմբային քննարկումների մեթոդները։