Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծը ներկայացնում է համալիր և բազմափուլ հետազոտություն, որը հնարավորություն կտա բացահայտել՝ անձի հոգեբանական կապիտալի բաղադրիչները, վարքի ինքնակարգավորման մեխանիզմները, սթրեսի դրսևորման առանձնահատկությունները հետպատերազմյան և պանդեմիայի իրավիճակում և կմշակի արտակարգ իրավիճակի հաղթահարման ուղիները։ ՀՀ ներկա իրավիճակում անձի հաջողության և նրա արդյունավետ վարքի պահպանման հիմնախնդիրն այսօր, առավել քան երբևէ, պետք է դիտարկվի իբրև առողջ հասարակության և կայացած պետության զարգացման կարևոր նախապայման: Հասարակության կողմից արտակարգ իրավիճակների և սոցիալական ճգնաժամերի հաղթահարման կենտրոնում մարդկային գործոնն է, և հաճախ մարդու կողմից բարդ իրավիճակների հաղթահարման հնարավորությունը դրսևորվում է անձի հոգեբանական ներուժի միջոցով։ Վերոհիշյալից ելնելով, հետազոտության խնդրահարույց հիմնահարցն է՝ հոգեբանական կապիտալի սոցիալ-հոգեբանական և անձնային ռեսուրսների բացահայտումը և դրանց ազդեցության ուսումնասիրումը անձի բարեկեցության, ակտիվության, կայունության, նախաձեռնողականության վրա, և որպես գիտակիրառական արդյունք՝ անձնային ներուժի կանխորոշիչների ակտիվացումը։ Հետազոտության ընտրանքն է հանդիսանում մինչև 36 տարեկան բարձրագույն կրթությամբ երիտասարդները, որոնք, ըստ միջազգային չափանիշների, համարվում են երկրի մարդկային կապիտալի գլխավոր թիրախային խումբը։