Ժամանակահատված
Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Չուգասզյան Լևոն Բաբկենի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
21T-6E266
Տևողություն՝
36
Բյուջե՝
16800000
AMD
Ներկայացվող 36 ամսյա ժամկետով նախագծի նպատակն է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարաններում պահվող ոսկերչական եւ արծաթագործական նմուշների ուսումնասիրությունը: Դրանց ցուցակագրմանը, հետազոտությանը, թվանշայնացմանը, դասակարգմանը և կատալոգի կազմման աշխատանքներին նվիրված այս նախագիծն իրականացվելու է Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի անդամների միացյալ ուժերով` ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Լևոն Չուգասզյանի ղեկավարությամբ: Նախագծի կատարող խմբի անդամներն են արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանը և ամբիոնի լաբորանտ, հետազոտող Ինեսա Դանիելյանը: