Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
«Վարձկաններն ու տարածաշրջանային անվտանգության դինամիկան» հետազոտական ծրագիրն ուղղված է ՀՀ կենսական շահերի տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա վարձկան-զինյալների դերի ուսումնասիրությանը և այն դերակատարների գործունեության ընդհանուր օրինաչափությունների բացահայտմանը, որոնք օգտագործում են վարձկանների և զինյալների իրենց նպատակներին հասնելու համար: Սիրիայում, Լիբիայում և Արցախում վարձկանների և գրոհայինների, ինչպես նաև նրանց հովանավորողների գործողությունների ուսումնասիրությունը կօգնի բացահայտել որոշակի ալգորիթմներ, որոնց վերլուծությունը թույլ կտա հետագայում գտնել խոցելի կողմեր նրանց հավաքագրման, տեղափոխման և նման խմբավորումների կառավարման գործընթացում: Այս ծրագրի իրականացման ընթացքում հետազոտական խումբը կփորձի առաջարկել հնարավոր ուղիներ՝ դիմակայելու վարձկանների և գրոհայինների, ինչպես նաև նրանց հովանավորների կողմից տարածաշրջանային և ազգային անվտանգության սպառնալիքներին: