Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
ԴՆԹ-ի կենսաբանորեն կարևոր տեղամասերում կան գուանինով և ցիտոզինով հարուստ յուրահատուկ հաջորդականություններ, որոնք ունեն բջջում ընթացող պրոցեսների կարգավորիչների ֆունկցիա և բջջի կենսագործունեության ժամանակ կարող են առաջացնել քառաշղթա G-քուադրուպլեքս և I-մոտիֆ կառուցվածքներ: G-քուադրուպլեքս և I-մոտիֆ կառուցվածքներն արգելափակում են բջջում թելոմերների սինթեզը կամ օնկոգեների էքսպրեսիան՝ բերելով բջիջների մահվան: Արդյունքում ձևավորվել է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն, որի հիմքում ընկած է ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում G-քուադրուպլեքսների և I-մոտիֆների նպատակային առաջացումը կամ քանդումը: ԴՆԹ-ի կոնֆորմացիոն փոփոխությունները և ԴՆԹ-համալուծիչ փոխազդեցությունները պայմանավորված են թերմոդինամիկական ուժերով, ուստի ԴՆԹ-ի միթելանի կամ երկթելանի կոնֆորմացիաների նկատմամբ G-քուադրուպլեքս և I-մոտիֆ կառուցվածքները կայունացնող կամ ապակայունացնող ուժերի էությունը հասկանալն առանցքային կարևորություն ունի: Այն թույլ կտա պարզաբանել գենոմում մոլեկուլային անջատիչների կենսաբանական դերը: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է հետազոտել մարդու թելոմերային ԴՆԹ-ի գուանինով հարուստ Tel22-G և նրա կոմպլեմենտար ցիտոզինով հարուստ Tel22-C հատվածների 1:1 խառնուրդում I-մոտիֆ+G-քուադրուպլեքս↔դուպլեքս և I-մոտիֆ+G-քուադրուպլեքս↔կծիկ անցումները կախված ջերմաստիճանից, pH-ից, միզանյութի և Na+ իոնների կոնցենտրացիաներից: