Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Վերլուծություն բաշխված հաշվարկների մոդելների համար Բաշխված հաշվարկների լայն կիրառությունը արհեստական բանականության համակարգերում նոր մարտահրավերներ է ստեղծում կապված մեծածավալ տվյալների վերլուծության և ղեկավարման հետ: Առաջանում են տվյալների մշակման այնպիսի ոչ ավանդական մոտեցումներ, ինչպիսիք են հաշվումները անորոշության պայմաններում, ոչ հստակ տվյալների մշակումը, մեքենայական ուսուցումը, բաշխված հիշող սարքերի անսարքությունների տիպերի կանխատեսումը։ Առաջարկվող նախագիծը տրամաբանական շարունակությունն է հեղինակների կողմից տարիներ շարունակ կատարած հետազոտություններիբաշխված համակարգերի վերլուծության և նախագծման ուղղությամբ: Դրանց արդյունքները տպագրվել են Scopus, DBLP, Google Scholar և այլ գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում։ Նախագիծը ենթադրում է հետազոտությունների կատարում հետևյալ ուղղություններով. 1. բազմաժապավեն ավտոմատների լեզուների վերլուծություն, 2. ոչ հստակ տվյալների մշակում, 3. տվյալների կոնցեպտուալիզացիա և ինտեգրում, 4. բաշխված հիշող սարքերի համար նոր թեստային լուծումների կառուցման մեթոդաբանության մշակում։