Ժամանակահատված
Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Քոթանջյան Վարդազար Խորենի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
22AA-1C002
Տևողություն՝
24
Բյուջե՝
6400000
AMD
Հետազոտվելու են տոպոլոգիայով և սահմաններով մակածված վակուումային քվանտային երևույթներ ոչ-իներցիալ համակարգերում և գրավիտացիոն դաշտերում։ Որպես ֆոնային երկրաչափություններ կդիտարկվեն տորոիդալ կոպակտ չափերով Ռինդլերի տարածա-ժամանակը, անտի-դե Սիտտերի տարածա-ժամանակը դրա սահմանին ուղղահայաց բրանների առկայությամբ և Ֆրիդման-Ռոբերտսոն-Ուոլքերի կոսմոլոգիական մոդելները կոմպակտ ենթատարածությամբ։ Որպես վակուումի ֆիզիկական բնութագրեր կքննարկվեն քվանտային դաշտերի քառակուսիների, էներգիա-իմպուլսի թենզորի և լիցքավորված ֆաշտերի համար հոսանքի խտության միջինները։ Կքննարկվեն կիրառությունները սև խոռոչների ֆիզիկայում, լրացուցիչ տարածական չափերով բրան-աշխարհի և կոսմոլոգիական մոդելներում։