Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայումս հողի աղակալման գործընթացները ակնհայտորեն գլոբալ մասշտաբներ են ընդունել և որպես հետևանք տեղի է ունենում հողերի բերրիության անկում, կենսաբազմազանության կրճատում, տարածքների դեգրադացիա և անապատացում: Հողերի աղակալման էկոլոգիական հիմնախնդիրը առկա է նաև Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Արմավիրի մարզում։ Սա պայմանավորված է նրանով, որ Արարատյան դաշտում առկա են բոլոր բնակլիմայական պայմանները, որոնք կարող են բերել հողերի աղակալմանը. չոր և շոգ ամառներ, քիչ տեղումներ, ստորերկրյա ջրերի բարձր մակարդակ և այլն: Այս բնական պայմաններին զուգակցվում է նաև մարդածին գործունեությունը, որն ավելի է ինտեսիվացնում հողերի աղակալման գործընթացը։ Ելնելով վերը նշվածից՝ ծրագրի հիմնական խնդիրներն են. ժամանակակից մեթոդների կիրառմամբ գնահատել Արմավիրի մարզի հողատարածքների աղակալվածության աստիճանը, բացահայտել հողերի կենսաբանական ակտիվության այն ցուցանիշները, որոնք կարող են հանդիսանալ հողի դեգրագացիայի գործընթացի ինդիկատոր, առաջարկել աղակալված հողերի բարելավման արդյունավետ ուղիներ: Նախագծի վերջնական արդյունքները կարող են նպաստել Արմավիրի մարզում հողի դեգրադացիայի դեմ ուղղված միջոցառումների առավել արդյունավետ իրականացմանը, «շրջակա միջավայր-հասարակություն» համակարգի ներդաշնակ գործելուն և մարզի կայուն զարգացմանը: