Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայումս հեռանկարային է օրգանական թափոնների մշակումը, կենսաէներգիայի և այլ արժեքավոր նյութերի ստացումը: Այժմ պլաստիկի կուտակումը մեծ էկոլոգիական խնդիր է. փնտրվում են կենսաքայքայվող պլաստիկի ստացման նոր և մատչելի ուղիներ: Ralstonia eutropha–ն կենսատեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող քեմոլիթոավտոտրոֆ մանրէ է, որն իր նյութափոխանակության ընթացքում արտադրում է կենսապլաստիկ՝ պոլիհիդրօքսիալկանատ (ՊՀԱ): H2 –ի, CO2 –ի և O2 –ի օգտագործմամբ լիթոավտոտրոֆ աճի ընթացքում R. eutropha –ը սինթեզում է նաև O2-կայուն [NiFe]-հիդրոգենազներ (Հիդ-ներ), որոնք վառելիքային սարքերում կիրառվում են անոդային կատալիզատորներ: Օրգանական թափոները ծառայում են C-ի և N-ի մատչելի աղբյուր մանրէի հետերոտրոֆ աճի, ՊՀԱ-ի և Հիդ-ների ստացման համար: Հարկ է նշել, որ ի տարբերություն, ավտոտրոֆ նյութափոխանակության, մինչ այժմ բացահայտված չէ R. eutropha-ի հետերոտրոֆ պայմաններում Հիդ-ների մակածման մեխանիզմները, և կապը ՊՀԱ-ի կուտակման հետ: Նախագծի սահմաններում առաջին անգամ հետազոտվելու են R. eutropha–ի օրգանական թափոնների կենսափոխարկման ընթացքում ՊՀԱ-ի և Հիդ-ի առաջացման կենսաքիմիական ուղիները, դրանց օքսիդավերականգնողական կարգավորումը՝ կենսազանգվածի և հանգուցային ֆերմենտների մակածման, ակտիվության խթանման և նպաստավոր պայմանների բացահայտման համար: Հետազոտություններն ունեն բնապահպանական և տնտեսական զգալի առավելություններ: