Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Շրջակա միջավայրում ավելցուկային ֆտորի կուտակումը լուրջ վտանգ է ներկայացնում բույսերի, կենդանիների և մարդկանց առողջության համար: Այն վտանգում է մարդու առողջությունը, ազդում օրգանիզմի աճի և զարգացման վրա և բացասաբար է անդրադառնում սննդային շղթայի վրա՝ դրանով իսկ ազդելով էկոլոգիական հավասարակշռության վրա։ Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ կենտրոնացել են ֆտորիդային թունավորության հետ կապված մոլեկուլային մեխանիզմների վրա: Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆտորը կարող է առաջացնել օքսիդատիվ սթրես, ազդել ներբջջային ռեդոքս հոմեոստազի վրա և հանգեցնել միտոքոնդրիումի վնասման, էնդոպլազմային ցանցի սթրեսի և այլն [1]. Ֆտորոզը հանրային առողջության հիմնական խնդիր է և այն էնդեմիկ է աշխարհի մոտ 24 երկրներում, որոնք խմելու ջրում գրանցել են Ֆտորի բարձր մակարդակ [2]: Նախագծի նպատակն է մշակել ֆտորի նույնականացման իոնային քրոմատոգրաֆիայի բարձր ընտրողականությամբ մեթոդ, իրականացնել մեթոդի կիրառելիության փորձաքննություն համաձայն միջազգային ուղեցույցների, իրականացնել Հայաստանի տարբեր մարզերի ջրային ռեսուրսներում ֆտորի նույնականացում և ստացված արդյունքների հիման վրա կատարել քարտեզագրում: