Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագիրը նվիրված է Հայաստանում վայրի աճող, չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված բուսատեսակներից մի շարք կենսաակտիվ միացությունների (ԿԱՄ) անվտանգ, ամբողջական լուծամզման տեխնոլոգիաների մշակմանը, որոնք շնորհիվ իրենց կենսաբանական, ինպես նաև ֆիզիկաքիմիական ազդեցության լայն սպեկտրի, մեծ կիրառություն ունեն դեղագործության, սննդի, կոսմետոլոգիայի, մաքրող միջոցների և այլ բնագավառներում։ Հայաստանի Հանրապետությունը բուսատեսակների եզակի հարստությամբ է օժտված, ինչը, զուգակցելով դեղերի, սննդի, կոսմետկայի շուկայում էկոլոգիապես մաքուր բիոարտադրանքի պահանջարկի հետ, նպաստում է կենսաակտիվ միացությունների արտադրությունը կազմակերպելու գաղափարի ընդլայնմանը։ Որպես կանոն, բույսերից կենսաակտիվ քիմիական միացությունների բազմազանության արտադրությունն ավելի քիչ ծախսատար է, իսկ դրանց կիրառման կողմնակի ազդեցությունները առավել փոքր են: Հիմք ընդունելով հայաստանյան և միջազգային շուկաների պահանջարկը, այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել դեղամիջոցների, սննդային, մաքրող, կոսմետիկ միջոցների փոքրածավալ արտադրության հնարավորությունը՝ օգտագործելով Հայաստանում վայրի աճող բուսական բազմազանությունը։