Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է ադրբեջանական քրդերի և Քարվաճառի, Քաշաթաղ-Բերձորի, Որոտանի և հարակից որոշ տարածքներում 1923-1930թթ. գոյություն ունեցած և մասնագիտական գրականության մեջ «Կարմիր Քրդստան» անվամբ հայտնի Քրդստանի գավառի (Курдистанский уезд), ապա երկրամասի (Курдистанский округ) ձևավորման, գոյության և լուծարման համակողմանի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Արդիական է տեսական հիմնախնդիրների և ԱՀ տարածքում իրանական ժողովուրդների մասնակցությամբ ընթացող էթնիկ-քաղաքական գործընթացները ճիշտ ընկալելու և նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո «Կարմիր Քրդստանի» սահմանագծի, ՀՀ սահմանային խնդիրների և շրջանի էթնիկական կազմի ձևավորման քաղաքական պատճառների ուսումնասիրության առումով։ Միտված է տեսական հիմքի վրա իրականացնել հետազոտություն՝ նաև կարճաժակետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կիրառական առաջարկներով, որոնք ներառելու են քրդերի՝ ՀՀ անվտանգային շահերի տեսակետից արդիական էթնիկ-քաղաքական պասիոնարության սանդղակի ստեղծումը, դրա գնահատման մեթոդաբանության հստակեցումը, Ադրբեջանում քրդերի մասնակցությամբ ընթացող գործընթացների՝ կանխատեսելիությանն առնչվող հիմնադրույթների սահմանումը, նաև՝ «Կարմիր Քրդստանի» խնդրի վերհանումը և դրա նորովի քննությունը։