Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի շրջանակներում հայտատուն կհյուրընկալվի Գդանսկի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստան), պրոֆեսոր Ագնեշկա Բարտոշեկի ղեկավարությամբ։ Հայտատուն յուրացնելու է LC-Q-Orbitrap HRMS քրոմատոգրաֆիական համակարգի հետ աշխատանքի կարգը՝ ներառյալ բարձր ռեզոլուցիայով մաս սպեկտրոմետրիային անալիզը, որը շատ արդյունավետ գործիք է բարդ և բազմաբաղադրիչ կազմ ունեցող կենսաբանական և քիմիական նմուշների անալիզի համար։ Կիրականացվի ՀՀ ֆլորայի որոշ հեռանկարային դեղաբույսերի լուծամզվածքների քիմիական կազմի պարզաբանումը նշված համակարգի միջոցով: Հայտատուն կատարելագործելու է նաև բջջային կուլտուրաների հետ աշխատելու հմտությունները: Ծրագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը ընդունող համալսարանի հետ, և հետագայում համատեղ իրականացնել նմուշների քիմիական կազմերի պարզաբանումը, հաշվի առնելով, որ աշխատանքի հիմնական մասը ներառում է ստացված տվյալների վերլուծությունը՝ համակարգչային ծրագրերի կիրառմամբ: Ստացված արդյունքները կարևոր նշանակություն կունենան գիտական խմբի կողմից պլանավորվող հետագա ավելի խորը հետազոտություններում։ Մյուս կողմից բուսական լուծամզվածքների վերաբերյալ աշխատանքները առանց քիմիական կազմի պարզաբանման հնարավոր չէ տպագրել հեղինակավոր ամսագրերում: Հետևաբար նմանատիպ անալիզ իրականացնող մասնագետի առկայությունը ՀՀ-ում հնարավորություններ կբացի բույսերի հետ աշխատող այլ գիտական խմբերի համար ևս: