Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Բարդ բանականության գործընթացները հասկանալու համար առաջնային նշանակություն ունի գլխուղեղում տեղեկատվության մշակման կարողության էվոլյուցիոն փոփոխությունները։ Գլխուղեղի համեմատական էվոլյուցիայի ուսումնասիրման համար որպես ցուցանիշ սովորաբար օգտագործվում են ուղեղի չափերը։ Սական էվոլյուցիոն ուղիների առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է համեմատել ուղեղը ոչ թէ զանգվածով այլ նեյրոնների քանակությամբ, որոնք համարվում են ուղեղի հիմնական հաշվարկման միավոր։ Տարբեր տեսակների մոտ գլխուղեղի միանման չափերը կարող են տարբերվել նեյրոնների քանակությամբ և տեղաբաշխմամբ։ Հետևաբար, բանականության էվոլյաուցիոն ուղիների բացահայտման համար անհրաժեշտ են մանրակրկիտ ուսումնասիրություններ։ Մեր նպատակն է ուսումնասիրել ժայռային մողեսների գլխուղեղի բջջային կազմը։ Այս հետազոտության արդյունքում կիրականացվեն Darevskia ցեղի ժայռային մողեսների գլխուղեղի նեյրոնների քանակի էվոլյուցիոն փոփոխությունները, ընդգրկելող սողենների մասին մի շարք կարևոր տվյալներ։