Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայացված ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել օքսիդային սթրեսի պայմաններում բուսական ծագման ակտիվ միացությունների ազդեցությունը բջիջների վերօքս կարգավորման մեխանիզմների վրա: Այս առումով ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Բուրգունդիայի համալսարանի համագործակցությունը (Ֆրանսիա, Դիժոն) կլինի փոխշահավետ, քանի որ հնարավորություն է ընդձեռնվում անցնել մասնագիտական վերապատրաստում և սովորել նոր ժամանակակից մեթոդներ։ Ծրագրի իրականացման ընթացքում կուսումնասիրվեն բուսական ծագման միացությունների հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցության որոշ մեխանիզմներ BV-2 վայրի տիպի և ացիլ-CoA օքսիդազի անբավարարությամբ (ACOX1) միկրոգլիալ բջիջների վրա: Այդ ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ մոլեկուլային կենսաքիմիայի ոլորտում, քանի որ կկիրառվի գրեթե ամբողջ հիմնական գործիքակազմը: Հնարավոր կլինի ձեռք բերել նաև տարբեր բջջային գծերի հետ աշխատելու որոշակի հմտություններ: Վերոնշյալ բոլոր հմտությունները կիրառելի կլինեն ՀՀ գիտության կոմիտեի բազային աջակցության ծրագրի և Երևանի պետական համալսարանում նախատեսված այլ նախագծերի շրջանակներում հետազոտություններ իրականացնելու համար: