Հայտարարություն
ՌՀԿ-ն հայտարարում է ընդունելություն Երիտասարդ վերլուծաբանի դպրոցում
ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հայտարարվում է ընդունելություն Երիտասարդ վերլուծաբանի դպրոցում։
Դպրոցն ունենալու է 15 ունկնդիր: Նախապատվությունը տրվելու է բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական աշխատանք կատարած ուսանողներին:
Դպրոցի ունկնդիրների համար վարպետության դասարանում (master class) հանդես են գալու նշանավոր գիտնականներ և փորձագետներ, որոնց գիտական աշխատություններն ու փորձագիտական մշակումները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Նրանց թվում են.
- Գևորգ Պողոսյան – սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ և Չինաստանի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ,
- Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար,
- Աշոտ Թավադյան – տնտեսագիտության դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ,
- Ալեքսանդր Սաֆարյան – պրոֆեսոր, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների ասպետ, Աբայի միջազգային հիմնադրամի դափնեկիր։
Երիտասարդ վերլուծաբանի դպրոցում դասախոսություններով հանդես կգան եվրասիական ինտեգրացիոն տարածքի համալսարանների և փորձագիտական կենտրոնների նշանավոր մասնագետներ:
Դպրոցի նպատակն է վերլուծական և հետազոտական հատկանիշներով զինել երիտասարդ հետազոտողներին՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հնարավորություններ վերլուծական մեթոդներն ու հնարքները իրենց մասնագիտական աշխատանքում ներդնելու համար: Դպրոցի ունկնդիրներին հնարավորություն կտրվի գրելու վերլուծական հոդվածներ, որոնցից լավագույնները կհրապարակվեն ՌՀԿ-ի կայքէջում:
Դպրոցում ուսանելու ժամկետը երեք ամիս է:
Դասընթացների ավարտին դպրոցի ունկնդիրներին կհանձնվեն հավաստագրեր:
Դպրոցի դասերը կսկսվեն հոկտեմբերի 30-ից և կանցկացվեն շաբաթական մեկ անգամ: