Վարչական աջակցություն/գրասենյակային աշխատանքի կազմակերպում.
Անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի պատրաստում, ժամանակացույցի կառավարում և հանդիպումների կազմակերպում։
Փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով կազմակերպում․ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ուղարկում, ընդունում և պահպանում` ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով, ստորագրման փաստաթղթերի պատրաստում։
Թիմային և այլ հանդիպումների արձանագրությունների պատրաստում և պահպանում, համապատասխան շտեմարանների թարմացում և վարում (միջազգային գործընկերներ, անդամակցության քարտեր)։
Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում։
Միջոցառումների կազմակերպում և համակարգում.
Զարգացման և նորարարության հետ կապված տարբեր միջոցառումների (կրթություն-աշխատանք տոնավաճառներ, շրջանավարտների ցանց, առաջինկուրսեցիների ընդունելություն և այլն) կազմակերպում և համակարգում:
Լոգիստիկ աշխատանքների պատշաճ իրականացում և համակարգում։
Միջոցառումների ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցության կազմակերպում և/կամ կազմակերպմանն աջակցում։
Ծրագրերի/նախագծերի իրականացմանն աջակցում.
Զարգացման և նորարարության տարբեր ծրագրերի և նախագծերի պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը աջակցում:
Տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցում՝ ընթացիկ նախագծերի հետ կապված տեղեկատվություն և թարմացումներ հավաքագրելու համար:
Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի ժամանակացույցերի և վերջնաժամկետների ընթացիկ մոնիթորինգ և վերահսկում, թարգմանությունների իրականացում։
Հետազոտություն և վերլուծություն.
Ոլորտին առնչվող համապատասխան թեմաների, միտումների, նորարարությունների և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տվյալների հավաքագրում և հետազոտությունների իրականացում:
Ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և բարելավումներ/բարեփոխումներ առաջարկելու հարցում աջակցում։
Պաշտոնի հավակնորդին ներկայացվող նվազագույն պահանջներ՝
բարձրագույն կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձառություն,
հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն,
համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
բանավոր և գրավոր անհրաժեշտ (պարտադիր) կազմակերպչական և հաղորդակցական հմտությունների տիրապետում,
թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
սթրեսակայունություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։