- Գլխավոր
- Նորություններ
- «ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՆՀԱՏ, ՇՆՈՐՀԱԼԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՈՆԻԴ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ
Նոյեմբեր 21, 2019 | 16:02
Հասարակություն
«ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՆՀԱՏ, ՇՆՈՐՀԱԼԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՈՆԻԴ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ
ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորի Ալեքսանդր Սպենդիարյանի ավագ եղբոր՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ:
Միջոցառումն իրականացվեց ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվ. երկրաբանական թանգարանի համագործակցությամբ:
Ցերեկույթին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Ռաֆայել Բարխուդարյանը և Արման Մալխասյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյան, ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Ներկաներին ողջունեց և Լեոնիդ Սպենդիարովի ունեցած մեծ վաստակի մասին խոսեց Հեղինե Գասպարյանը:
Վերջինս ափսոսանքով նշեց, որ սերունդները չեն ճանաչում Լեոնիդ Սպենդիարովին և նրա ունեցած ավանդը երկրաբանության զարգացման մեջ:
«Այս միջոցառման նպատակն է մեր ուսանողներին հաղորդակից դարձնել անվանի երկրաբանի կյանքին ու նրա գիտական գործունեությանը»,- ընդգծեց Հ. Գասպարյանը:
Լ. Սպենդիարովի՝ յուրօրինակ տաղանդի տեր գիտնականի, տարբերվող անհատի, շնորհալի թավջութակահարի և մեծ գիտնականի կերպարին անդրադարձավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նա նշեց, որ աշխարհահռչակ կոմպոզիտորին գիտեն շատերը, բայց նրա ավագ եղբորը՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովին, քչերն են ճանաչում. «Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը միտված է ներկայացնելու ու բացահայտելու Սպենդարյանների ընտանիքի տաղանդաշատ մարդկանց, ուստի մենք ուսումնասիրել ենք պահված բոլոր արխիվները՝ ներկայացնելու անվանի երկրաբանի նամակները»:
Բանախոսը ներկայացրեց Լ. Սպենդիարովի նամակների դեռևս չհրապարակված էջերը, դրանցում համեմված պատմությունները, խոսեց երկրաբանի կյանքի մանրամասնությունների և ունեցած գիտական վիթխարի գործունեության մասին:
Լ. Սպենդիարովի գիտական ձեռքբերումներին և նրա անվան միջազգային երկրաբանական մրցանակի պատմությունն էլ անդրադարձավ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
Անգին Խաչատրյան