- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողով
Ապրիլ 05, 2021 | 16:00
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողով
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2021 թ. հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին:
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2021թ. հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀանկախության 30-ամյակին:
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտահետազոտական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջանին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 30-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն [1] ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին՝ sss@ysu.am:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2021 թ. հուլիսի 30-ը:
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝
1. Աշխարհագրություն և երկրաբանություն
2. Աստվածաբանություն
3. Արևելագիտություն
4. Գրականագիտություն
5. Ժուռնալիստիկա
6. Իրավագիտություն
7. Լեզվաբանություն
8. Կենսաբանություն
9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ
10. Մաթեմատիկա և մեխանիկա
11. Մանկավարժություն
12. Պատմություն
13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա
14. Սոցիոլոգիա
15. Տնտեսագիտություն և կառավարում
16. Փիլիսոփայություն և հոգեբանություն
17. Ցեղասպանագիտություն
18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
19. Քիմիա և ֆարմացիա
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Պարբերականի էլեկտրոնային համարները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում՝ http://www.ysu.am/ssspub/hy:
[1] Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտրության մասին:
Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս
*Արտասահմանցի մասնակիցների համար գիտաժողովն անցկացվելու է հիբրիդային եղանակով: Նրանք կարող են զեկուցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևով:
*Մասնակցության հայտերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: