- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 30, 2021 | 14:36
«ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել «Հաստատությունների բեռնաթափումը հետխորհրդային երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար» գիտաժողովի շրջանակում կազմակերպող բաց քննարկում:
Գիտաժողովն իրականացվեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի, «Right Livelihood» հիմնադրամի և Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի համատեղ նախաձեռնությամբ:
Ազատությունից զրկված երեխաների համաշխարհային զեկույցի (2019) համաձայն՝ աշխարհում 5.4 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում, որից ամեն երրորդն ունի հաշմանդամություն:
Հետխորհրդային երկրներն ամբողջ աշխարհում ունեն այդ հաստատություններում ապրող երեխաների ամենաբարձր ցուցանիշը:
Հիբրիդային ձևաչափով տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին Ֆոտիմա Կուրբանովան («Օֆտոբակե» ՀԿ, Տաջիկստան), Միրա Անտոնյանը (Երեխաների աջակցության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստան), Նիկոլայ Կուլեբան (Ուկրաինայի նախագահի՝երեխաների գծով նախկին հանձնակատար, Ուկրաինա), Կապկա Պանայոտովան («CILE» ՀԿ, Բուլղարիա), Տինատին Ծվերիդզեն (ՄԱԿ-ի մանկական զարգացման հիմնադրամ, Վրաստան):
Բաց քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրառվող քաղաքականությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների բեռնաթափման ոլորտում առկա դրական զարգացումները, պրակտիկան և խնդիրները:
Վերջիններս նշեցին, որ շատ կարևոր է նմանօրինակ խնդիրների նկատմամբ համակարգային մոտեցում ցուցաբերելը՝ հաշվի առնելով տվյալ հասարակության սոցիալական մշակույթի առանձնահատկությունները: