- Գլխավոր
- Նորություններ
- ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ
Դեկտեմբեր 05, 2019 | 15:02
Հասարակություն
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ
Մոսկվայում նոյեմբերի վերջին տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված Արաբագետների 14-րդ միջազգային գիտաժողովը:
Հայաստանից գիտաժողովին մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Հայկ Քոչարյանը, որը հանդես է եկել զեկուցմամբ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի, արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի իսլամական և արաբական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վասիլի Կուզնեցովի և նույն ինստիտուտի Իսրայելի ու հրեական համայնքների բաժնի վարիչ Դմիտրի Մարյասիսի միջև տեղի ունեցած քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գիտաժողովի ընթացքում ԵՊՀ-ի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
ԵՊՀ-ի անունից հուշագիրը ստորագրել է Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, իսկ ռուսական կողմից` Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վ. Անդրոսովը:
Հուշագրով նախատեսվում է Ռուսաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի միջև կազմակերպել գիտական համատեղ ծրագրեր, գիտաժողովներ, սեմինարներ, իրականացնել ասպիրանտների, դոկտորանտների փոխանակում, ինչպես նաև դասախոսություններով հանդես գալ Մոսկվայում և Երևանում: