Մարտ 31, 2020 | 13:44
Կրթություն
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը նոր «COVID-19» կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել, որը ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ԵՊՀ-ն փոխել է ուսումնական գործընթացն իրականացնելու ձևը: Այս պահին համալսարանի բոլոր ֆակուլտետներում ուսուցումն իրականացվում է առցանց:
Դասախոսներն ու ուսանողներն օգտագործում են առցանց հնարավոր բոլոր հարթակները՝ «e-mail», «zoom.us», «e-learning.ysu.am», «moodle», «bigbluebutton», «Boon.tv», «skype», «WattsApp», «messenger» և այլն:
Ֆակուլտետների դեկանները հիմնականում գոհ են առցանց ուսուցման արդյունքներից, իսկ ուսանողները՝ ուսուցման նման մեթոդներից: