- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 04, 2021 | 15:24
Կրթություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր նմանաբնույթ դասընթաց է անցկացվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մարտի մեկին մեկնարկել է «Expo-2021» միջոցառումը, որի նպատակն է նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ապագա դիմորդներին առցանց հանդիպման սկզբում ողջունել է ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, որը ներկայացրել է ֆակուլտետի կառուցվածքը և գործող ամբիոնները։ Նա նշել է, որ ֆակուլտետը ստեղծվել է 1975 թվականին, և այժմ այստեղ գործում են 4 ամբիոն ու 3 գիտահետազոտական լաբորատորիա։
Առցանց դասընթացին միացածներին ողջունել է նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ Վահե Թադևոսյանը։ Նա խոսել է այն կրթական ծրագրերի մասին, որոնցով իրականացվելու է 2021-2022 ուստարվա ընդունելությունը։
Ամբիոնի վարիչը պատմել է լաբորատորիաների գործունեության մասին, ինչպես նաև ներկայացրել «Coca-Cola Video Games Lab YSU» համագործակցությունը, որը վերջերս է ձեռք բերվել։
Վահե Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է ռադիոֆիզիկոսի մասնագիտության արդիականությանն ու աշխատաշուկայում պահանջարկին։ Հանդիպման վերջում նա և ամբիոնների վարիչները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին։