- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Հունիս 14, 2021 | 15:29
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը:
ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողԳոռ Խաչատրյանն արդեն որոշել է. նա շարունակելու է իր ուսումը նույն ամբիոնի մագիստրատուրայում:
Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի՝ աշխարհ. գիտ. թեկնածու, դոցենտ Վարդուհի Մարգարյանի հետ միասին մասնակցել է «Արբանյակային տեղեկատվության կիրառում հիդրոօդերևութաբանության խնդիրների լուծման և շրջակա միջավայրի մոնիթորինգի համար» խորագրով որակավորման բարձրացման սեմինարին, որն իրականացվել է առցանց:
Այն կազմակերպվել է Ռուսհիդրոմետի (Росгидромет) և Օդերևութաբանական արբանյակների շահագործման Եվրոպական կազմակերպության («Европейской организацией по эксплуатации метеорологических спутников» («EUMETSAT»)) համագործակցության շրջանակում: Սեմինարն անցկացվել է երկու փուլով: Դրան մասնակցել է 477 մարդ ԱՊՀ տարածքից:
Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրել են 66 պաստառի շնորհանդես՝ Արբանյակային տեղեկատվության օգտագործմամբ անբարենպաստ կամ վտանգավոր եղանակային երևույթների վերլուծությունը խորագրով: ԵՊՀ ուսանող Գոռ Խաչատրյանը ներկայացրել է 2 պաստառ: Մասնակիցները, ըստ սահմանված կանոնների, պետք է քվեարկեին որևէ պաստառի օգտին: Մրցույթի արդյունքում Գոռ Խաչատրյանը ստացել է ամենաշատ ձայները և զբաղեցրել առաջին տեղը՝ իր «Արևադարձային ցիկլոններ» պաստառով:
Որպես գիտական ղեկավար՝ Վարդուհի Մարգարյանը ստուգել է Գոռի ներկայացրած պաստառները և հանդես եկել խորհրդատվությամբ:
Քնար Միսակյան