- Գլխավոր
- Նորություններ
- ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՈՑԻՈԼՈԳ ԻՄՄԱՆՈՒԵԼ ՎԱԼԼԵՐՇՏԱՅՆԸ
Սեպտեմբեր 03, 2019 | 15:48
Հասարակություն
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՈՑԻՈԼՈԳ ԻՄՄԱՆՈՒԵԼ ՎԱԼԼԵՐՇՏԱՅՆԸ
Օգոստոսի 31-ին կյանքից հեռացել է արդիականության մեծ տեսաբաններից մեկը՝ ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ, մեծանուն մտավորական Իմմանուել Վալլերշտայնը:
Նա աշխարհ-համակարգ վերլուծական մեթոդաբանության հիմնադիրն էր, «Ժամանակակից համաշխարհային համակարգը» բազմահատորյակի, «Ծանոթ աշխարհի վերջը», «Արդիականության աշխարհ-համակարգ» և մի շարք այլ գրքերի հեղինակ:
2009 թվականին ԵՊՀ-ում տեղի ունեցած Համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսի ընթացքում Իմմանուել Վալլերշտայնը հանդիպել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի անձնակազմի և ուսանողների հետ, հանդես եկել դասախոսությամբ:
Իմմանուել Վալլերշտայնը ծնվել է 1930 թվականին:
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա: Աշխատել է Կոլումբիայի (1958-1971), ՄաքԳիլի (1971-1976), Բինգհամթոնի (1976-1999) և Յելի (2000-ից) համալսարաններում:
1994-1998 թվականներին Վալլերշտայնը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահն էր: 1990-ականներին Վալլերշտայնը գլխավորել է Սոցիալական գիտությունների վերակառուցման Գյուլբենկյան հանձնաժողովը։
Վալլերշտայնը հատկապես նշանավորվում է իր աշխարհ-համակարգերի և կենտրոն-ծայրամաս տեսությունով, կապիտալիզմի իր քննադատությամբ։ Նրա աշխատությունները և տեսությունները նշանակալի դեր են ունեցել նորագույն ժամանակների պատմության, մասնավորապես՝ կապիտալիզմի և գաղութարարության (կոլոնիալիզմ) պատմության վերաիմաստավորման համար։