- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Նոյեմբեր 21, 2019 | 16:27
Հասարակություն
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը նոյեմբերի 17-20-ը հյուրընկալել է Հունաստանի Իոանինա համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսին, որն այդ օրերի ընթացքում ծանոթացել է ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերին և անցկացրել քննարկումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Իոաննիս Սավվաիդիսն ավելի քան 25 տարի դասավանդում է Հունաստանի Իոանինա համալսարանի քիմիայի ամբիոնում: Նրա կողմից դասավանդվող առարկաները վերաբերում են սննդի անվտանգությանը, սննդի քիմիային, սննդի մանրէաբանությանը և սննդի տեխնոլոգիաներին:
Պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է սննդի գիտությունը և սննդի տեխնոլոգիան: Իոաննիս Սավվաիդիսը գործընկերների հետ հրատարակել է մոտ 80 գիտական հոդված, նա 3 գրքերի համահեղինակ է: Ղեկավարել է 25 մագիստրոսական թեզ և 3 դոկտորական աշխատանք:
Այցելության ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ Քիմիայի ֆակուլտետի ուսանողների հետ, որի ժամանակ պրոֆեսոր Սավվաիդիսը ներկայացրել է Հունաստանի Իոանինա համալսարանի պատմությունը, կառուցվածքը և Քիմիայի ամբիոնում գործող կրթական ծրագրերն ու դասավանդվող առարկաները:
Պատրաստեց Քնար Միսակյանը