- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱԶԳԻ ՀԱՅՏՆԻ ԴԱՏԱԽԱԶ ՆԻԿՈԼԱՍ ՔՈՒՄՋՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիս 04, 2018 | 17:12
Կրթություն
ՀԱՅԱԶԳԻ ՀԱՅՏՆԻ ԴԱՏԱԽԱԶ ՆԻԿՈԼԱՍ ՔՈՒՄՋՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էր հայազգի իրավաբան, Միջազգային քրեական դատարանում (ICC) և բազմաթիվ միջազգային տրիբունալներում (Սիեռա Լիոնե, Կամբոջա, Հարավսլավիա) միջազգային քրեական գործերով հանդես եկած հայտնի դատախազ Նիկոլաս Քումջյանին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Քրեական իրավունքի ամբիոնի համատեղ ջանքերով հրավիրված մասնագետը «Developments in international criminal law in the past quarter century-where we have been and where we are going» թեմայով դասախոսություն կարդաց, որը վերաբերում էր միջազգային քրեական իրավունքի զարգացման հիմնախնդիրներին:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ-ի և այլ համալսարանների ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև պետական և հասարակական մի շարք հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը, ով կարևորեց հյուրի կողմից իր փորձով կիսվելու այս բացառիկ հնարավորությունը և Հայաստանի խորհրդանիշների մասին պատմող գիրք նվիրեց Ն. Կումջյանին:
Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչ զարգացումներ է ունենում միջազգային քրեական իրավունքը նախորդ դարից մինչև արդի ժամանակները: Ն. Քումջյանը տեսանյութի միջոցով ներկայացրեց նաև հետաքրքիր դեպքեր իր աշխատանքային պրակտիկայից, խոսեց դաժան և անմարդկային պատիժների անթույլատրելիության մասին:
Հանդիպման ավարտին ուսանողները Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ գտնվող գործերին վերաբերող մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին: