- Գլխավոր
- Նորություններ
- ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ապրիլ 01, 2020 | 13:58
Հասարակություն
ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն առաջարկում է ծանոթանալ իրավական ոլորտի մասնագետների համար Մարդու իրավունքների կրթության (HELP) եվրոպական ծրագրի կողմից ներկայացված դասընթացներին և մասնակցել դրանց:
Իրավական ոլորտի մասնագետների համար Մարդու իրավունքների կրթության (HELP) եվրոպական ծրագիրը միտված է աջակցելու Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ ՄԻԵԿ-ը ներպետական մակարդակում կիրառելու գործում։ «HELP»-ի նպատակն է օժանդակել իրավական ոլորտի մասնագետներին:
Այս ծրագիրը 47 անդամ պետություններում դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման ազգային ինստիտուտների միակ համաեվրոպական ցանցն է։
«HELP»-ը մարդու իրավունքների վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման հարթակ է։ Այն նաև իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստման մեթոդաբանություն է։
Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններում ՄԻԵԿ-ին առնչվող տարբեր թեմաների շուրջ վերապատրաստման կարիքները՝ ծրագիրն արագորեն ընդլայնվել է՝ ներառելով իրավական ոլորտի մասնագետների այլ խմբեր և այլ թեմաներ։
Ներկայումս հասանելի են հետևյալ դասընթացները՝
Alternative measures to detention
Combating Trafficking in Human Beings
Data Protection and Privacy Rights
Fight Against Racism, Xenophobia, Homophobia and Transphobia
International Cooperation on Criminal Matters
Managing Foreign National Prisoners (EuroPris)
Pre-trial Investigation and the ECHR
Procedural safeguards in criminal proceedings and victims' rights
Reasoning of Criminal Judgments
Right to Respect for Private and Family Life
Right to the Integrity of the Person (Bioethics)
Rights of Persons with Disabilities
Transitional Justice and Human Rights
Violence Against Women and Domestic Violence
Պատրաստեց Քնար Միսակյանը