- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Ապրիլ 03, 2020 | 17:22
Հասարակություն
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից:
Փորձագետը նշում է, որ այսօր հեռավար ուսուցում իրականացնելու համար «Zoom» ծրագիրն օգտագործելիս պետք է զգուշանալ և դասերը պաշտպանել ներխուժումներից. «Անհայտ խուլիգաններ ներխուժում են «Zoom»-ով իրականացվող դասերի և դասախոսությունների ժամանակ ու խանգարում դրանք»: Երևույթն արդեն անուն է ստացել՝ կոչվելով «Զումբոմբինգ» («Zoombombing»):
Նմանօրինակ իրավիճակներից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նախևառաջ հանդիպումների հղումները տարածել փակ խմբերում, իսկ գաղտաբառը տալ միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե խմբին:
Դասերի անվտանգությունն ապահովելու համար կարելի է նաև ակտիվացնել ծրագրի «Enable waiting room» կոճակը, ինչը հնարավորություն կտա ամբողջովին հետևելու դասերի մուտքերին:
Սամվել Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
Քնար Միսակյան