- Գլխավոր
- Նորություններ
- ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
Ապրիլ 12, 2021 | 15:16
Ուսանողական
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը:
Ավանդաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, բարձրացնել արվեստի հանդեպ նրանց ոգևորությունը:
Հաղթողներին որոշելու համար կազմվել էր ժյուրի, որի անդամներն էին «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Արթուր Խաչենցը և «Հայաստանի ձայնը» ու «Իքս-ֆակտոր» նախագծերի մասնակից Անահիտ Հակոբյանը:
Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ փուլում՝ ազատ ոճի երգերով:
Նշենք, որ բեմում մրցել է 17 ֆակուլտետ, ժողովրդական ոճում՝ 8 , իսկ ազատ ոճում՝ 14 մասնակից:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի քարտուղար Տաթև Հովհաննիսյանը նշեց, որ համաճարակային պայմաններում նմանաբնույթ միջոցառումները համախմբում են ուսանողներին՝ բարձրացնելով նրանց ակտիվությունն ու հետաքրքրությունը: