Ապրիլ 15, 2021 | 17:12
Հասարակություն
Նիստի չեղարկման վերաբերյալ տեղեկատվությունն ակնկալվում էր ստանալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, նախագահի պարտականությունները կատարող Միքայել Մալխասյանից, սակայն ինչպես ներկա մյուս լրագրողները, այնպես էլ մեր ծառայության աշխատակիցներն այդ մասին տեղեկացվել են այսօր՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:
Մեկ անգամ ևս հայցում ենք մեր գործընկերների ներողամտությունը:
Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Միքայել Մալխասյանը, ԵՊՀ ՀԽ նիստը 15.04.2021 թ. չի շարունակվել քվեակազմի բացակայության պատճառով (ՀԽ գործող 17 անդամներից մեկը նախապես տեղեկացրել էր, որ հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին)։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն