- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Հունիս 07, 2021 | 16:31
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գործող Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Արարողությանը ներկա էր Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա շրջանավարտներն իրենց ամբիոնի առաջին շրջանավարտներն են, նրանց պատասխանատվությունն այս առումով ավելի մեծ է:
«Մեր մագիստրոսական խմբերը շատ մեծ չեն, ինչը նշանակում է, որ եթե մեծ խմբերի դեպքում հավանականությունը կա է, որ մի քանիսը լավ մասնագետներ կդառնան, ապա այս դեպքում անհրաժեշտ է անհատական աշխատանք յուրաքանչյուրի հետ, ինչի արդյունքում պատասխանատվությունն ավելի է մեծանում»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ շրջանավարտները կշարունակեն իրենց գործունեությունը հենց այս ոլորտում. «Մեր համագործակցությունը Ցեղասպանության թանգարանի հետ հույս է տալիս, որ շրջանավարտները կկարողանան նաև իրենց տեղը գտնել աշխատաշուկայում»:
Սուրեն Մանուկյանը փաստեց, որ ունեցել են և ունեն շրջանավարտներ, որոնք աշխատում են Ցեղասպանության թանգարանում և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում. «Մեր շրջանավարտներին լավ ապագա է սպասվում»:
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Աննա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև ընդունվելը ծրագրի մասին շատ էր լսել, որն էլ նպաստել է ծրագրի ընտրությանը. «Դասընթացն ինձ համար շատ օգտակար եղավ, քանի որ մենք ուսումնասիրեցինք ցեղասպանությունը ոչ միայն բուն պատմական, այլև սոցիալ-հոգեբանական տեսանկյունից»:
Ուսանողներին բարի երթ և ազգանպաստ գործունեություն մաղթեց նաև ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը: