- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հուլիս 01, 2021 | 11:57
Հասարակություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
«Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր գործընկերությունն է»,- հայ ու ամերիկացի ակադեմիական շրջանակների հետ առցանց հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին։
Դեսպանն անդրադարձավ երկկողմ համագործակցության, հայ ու ամերիկացի ժողովուրդների կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքներին։
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի և Արիզոնայի համալսարանի դասախոսներ ու ուսանողներ, որոնք ներկայացրին հայ-ամերիկյան հարաբերությունների ու Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին իրենց ակադեմիական հետազոտությունները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանությունը ևս մեկ անգամ շեշտել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու այս կրթական գործընկերությանը և հովանավորելու «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի ներդրումը Երևանի պետական համալսարանի ամերիկյան հետազոտությունների կենտրոնում։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի և ընդունելության հետ կապված մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.ysu.am/calendar/hy/1621856215: