- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Փետրվար 10, 2023 | 16:13
Գիտություն
Կրթություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ համատեղ նպաստելու կրթական համակարգի զարգացմանը։
Այսօր կնքված համագործակցության հուշագրով երիտասարդ մասնագետների համար ստեղծվելու են նոր հնարավորություններ՝ ամրապնդելու և խորացնելու տեսական ու գործնական գիտելիքները։ Բացի դրանից՝ համագործակցությունը նպաստելու է բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, համատեղ ջանքերով կրթական համակարգի զարգացմանը, ինչպես նաև գիտական մտքի և դրա արդյունքների դերի բարձրացմանը պետական ֆինանսական համակարգում ու հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։
Երկկողմ համագործակցության շնորհիվ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է տրվելու ՀՀ ֆինանսների նախարարարությունում անցկացնելու պրակտիկա։ Բացի դրանից՝ կազմակերպվելու են համատեղ դասախոսություններ, գիտական սեմինարներ, գործնական աշխատանքներ, վեբինարներ ու այլ միջոցառումներ։
Ստորագրման արարողությանը հաջորդել է ԵՊՀ ռեկտորի, ՀՀ ֆինանսների նախարարի ու գլխավոր քարտուղարի հանդիպումը ԵՊՀ ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նրանք պատասխանել են հնչած հարցերին ու խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։