- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Մարտ 26, 2021 | 14:39
Քաղաքականություն
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում:
Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, որի նպատակն աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր:
Մեզ հետ զրույցում Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն ասաց, որ իր այցի նպատակն աշակերտներին «Սերվիս» մասնագիտությանը ծանոթացնելր և մասնագիտության արդիականությունն ու կարևորությունը ներկայացնելն էր:
Հանդիպմանը մասնակցում էին 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
Վերջիններս ծանոթացել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին և գործառույթներին, ինչից հետո պարոն Սուվարյանը ներկայացրել է Սերվիսի ամբիոնի դասավանդման մեթոդներն ու ծրագրերը:
«Աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել էին մասնագիտության ընտրության մեջ, և կարծում եմ՝ «Սերվիս» մասնագիտության հարցում նրանց ունեցած բավարար գիտելիքներն ու այս ամբիոնում սովորելու ձգտումն առաջին մեծ քայլն են»,- նշեց Ս. Սուվարյանը:
Վերջինիս կարծիքով, դիմորդներից շատերն այժմ մասնագիտությունն ընտրում են դրա մոդայիկ լինելու համար, բայց շատ կարևոր է հետևել նաև շուկայի պահանջներին: