ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ Է ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարում ԵՊՀ թիմը 6-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում:
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ապրիլի 25-28-ն անցկացվեցին սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում դասախոսությամբ և խորհրդատվությամբ հանդես եկավ Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր, «Մետաղակայուն մանրէները՝ որպես շրջակա միջավայրի կենսավերականգնման միջոց» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԶՈՒԼԱԼԻ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա նկարահանված «Զուլալի» ֆիլմի դիտում-քննարկմանը ներկա էին բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանը, բեմադրող օպերատոր Արման Օրդյանը, պրոդյուսեր Անի Օրդյանը և դերակատար Հերմինե Ստեփանյանը:
«ԱՅՍ ՈՒՍԱՆՈՂ-ՊՐՈՖԵՍՈՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԻ ԱՅՆ ԲՈԼՈՐԸ, ՈՐ ԱՐԴԵՆ ԳՐԵԼ ԵՄ, ԱՅԼԵՎ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՏՈՂԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԳՐԵՄ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Այսօր հայ ժողովրդի զավակներից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Հ. Շիրազի հետ ունեցած մտերմության, ցայսօր շարունակվող հոգևոր կապի և գեղեցիկ հուշերի մասին պատմում է Հ. Շիրազի ձեռագրերի ժառանգորդը դարձած պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները: Ներկայացված թեմաների շուրջ քննարկում իրականացվեց: Գիտաժողովի ավարտին զեկուցողներին տրվեցին հավաստագրեր։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO-2022» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ ներկայացնելու է իր 21 ֆակուլտետները, կրթական նոր ծրագրերը, այդ թվում՝ «Ամերիկագիտություն», «Շուկայագիտություն», «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրերը և «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիրը:
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր դասախոսություն՝ «Չինաստանի արտաքին քաղաքականությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով և վիկտորինա՝ չինարեն ուսումնասիրող առաջինկուրսեցիների համար:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՑ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ֆրանսերենը, Ֆրանսիան և ֆրանսիական մշակույթը» խորագրով միջբուհական վիկտորինա՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։ Վիկտորինայի բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, հաղթող թիմերին՝ խրախուսական մրցանակներ:
ՄԵՂՎԻ ՄԱՅՐԱԿԱԹԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԴԻՈՊԱՇՏՊԱՆԻՉ ԵՎ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ կատարելու գիտահետազոտական աշխատանքներ և իրականացնելու համատեղ ծրագրեր կենսաբանության և բժշկագիտության բնագավառներում։