«Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝ Ո՞ՒՐՑ, ԹԵ՞ ՈՒՐՑԱԴԱՂՁ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՅ ԲՈՒՅՍ 2021» ՓԱՌԱՏՈՆԻՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցները և բակալավրիատի «Կենսաբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացվող «Հայ Բույս 2021» յոթերորդ փառատոնին։
ԵՊՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով, ԵՊՀ հիմնական աշխատողները կստանան դրամական պարգևատրում՝ ապրիլ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 0.5 դրույքը:
«ԵՐԲԵՔ ՉԴԱՎԱՃԱՆԵՔ ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է:
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱԽԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻՆ Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են ամենամյա համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ. հունիսի 18-ին կազմակերպված հեռավար գիտաժողովը նվիրված էր թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությանը և նրա ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների պատմությանը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: