«ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ». ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտ, ներկայումս Գրոնինգենի համալսարանի ասպիրանտ Սևակ Գրիգորյանն այսօր հանդես է եկել պլենար դասախոսությամբ՝ պատմելով, թե ինչպես է Քիմիայի ֆակուլտետի ընտրությունը դարձել գրանցած հաջողությունների գրավական, և ներկայացնելով գիտահետազոտական իր գործունեության վերջին արդյունքները:
«ՍԱԼՄԱՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սալմաստի պատմություն և մշակույթ» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԳՈՒՐԳԵՆ ՍԵՎԱԿ Լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Սևակի մասին պատմում է նրա ուսանողը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՊԵՐՈՒՄ Մարիա Շտեյմանը, ով «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր է, հետազոտել է Ջոան Ռոուլինգի գրքերը և դասախոսություն է կարդում վեպերում քաղաքական թեմաների մասին:
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից ներկայացված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման ու «Դեղերի որակի հետազոտման և մոնիտորինգի» դեղագետ-վերլուծաբանների պատրաստման մագիստրոսական ծրագիրն արժանացել է հավանության և ստացել 600.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որից 540.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 60.000 ԱՄՆ դոլարը համաֆինանսավորել է ԵՊՀ-ն:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է վերջինիս հիմնադրման և ձևավորման գործում անգնահատելի ավանդ ունեցած պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ:
ԵՊՀ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂԻՆ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում հուլիսի 23-ից 28-ը մասնակցել է միջազգային քրեական իրավունքին նվիրված ամենամյա միջազգային դատախաղ-մրցույթին:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՈՑԻՈԼՈԳ ԻՄՄԱՆՈՒԵԼ ՎԱԼԼԵՐՇՏԱՅՆԸ Օգոստոսի 31-ին կյանքից հեռացել է արդիականության մեծ տեսաբաններից մեկը՝ ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ, մեծանուն մտավորական Իմմանուել Վալլերշտայնը:
ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ 4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման: