ԱՅՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան:
«Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և «Ուսում» հանրակրթական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
ԲԱՆԱՎԵՃ ‹‹ՈՒՍՈՒՄ›› ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ‹‹Ուսում›› հանրակրթական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 8-ին տեղի ունեցավ բանավեճ՝ ‹‹Հայաստանում օտարածին տոների նշումը չի հակասում հայ ինքնությանը›› խորագրով:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե դե Տոնիի ղեկավարած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ Արդեն 11 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների 7-ից 9-ը տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը հիմնված է խաղային մեթոդաբանության վրա:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացվող «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները» խորագրով թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
«NEWPORT» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) սեմինար։
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի մասին պատմում է նրա ուսանողուհին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Էմիլյա Կարապետյանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԲԱԶՄԱՄԱՍՆԻԿԱՅԻՆ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հունիսի 3-ից 7-ն անցկացվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆիզիկային:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ՍՏԱՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ 2018-19 ուստարում Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը: