ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է «IBM GREAT MINDS» ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի և ISTC ինովացիոն կենտրոնի համատեղ ուժերով կյանքի կոչված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող Գևորգ Ղալաչյանը դարձել է «IBM Great Minds» փորձաշրջանի հաղթող և վեց ամսով մեկնելու է Շվեյցարիա՝ ընկերությունում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։
ԵՊՀ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԵՌԱՏՈՆԸ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մայիսի 8-ին մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներով հանդես է եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ Մայիսի 11-ին Երևանում անցկացվեց «Ազգային գեղեցկության մրցույթ», որի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը: Հայկուհին Երևանից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով։
ԻՆՉՊԵՍ Է ԵՊՀ-Ն ՏՈՆԵԼ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԸ Տեսանյութում երևում են 1961-1963 թթ. ԵՊՀ ռեկտոր Նագուշ Հարությունյանը, ագրոքիմիկոս, 1957-1961 թթ. ԵՊՀ ռեկտոր Գագիկ Դավթյանը, պատմաբան, 1966-1977 թթ. ԵՊՀ ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանը, երկրաբան Հայկազ Ադամյանը, տնտեսագետ Զաքարե Բաշինջաղյանը, կենսաբան Լևոն Եսայանը:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ «DASSAULT SYSTEMES» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Dassault systemes» ( https://www.3ds.com/ru/) ընկերության ներկայացուցիչների հետ։
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների (ԱՏՁՄ) միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2019 թ. ապրիլին բժշկական ապահովագրությունը շարունակելու նպատակով ԵՊՀ-ն հայտարարել էր մրցույթ, որի արդյունքում դիմել էին հինգ ապահովագրական կազմակերպություններ, որոնցից հաղթող է ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն մայիսի 10-ից կնքել է պայմանագիր:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում վաղ առավոտյան հավաքվել էին համալսարանականները՝ նշելու մայիսյան տոնակատարությունները:
Միջազգային կրթության շաբաթ Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի համատեղությամբ մեկնարկեց International Education Week ( Միջազգային կրթության շաբաթ) նախագիծը: